Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Չնայած Կենտրոնական բանկը մոտ մեկ ամիս առաջ զգուշացրել է հայաստանցիներին խուսափել «Ռոսս Գրուպ» ընկերության ծառայություններից օգտվել, քանի որ դրանք զեղծարարության տարրեր են պարունակում, սակայն այդ ընկերության գովազդային պաստառները դեռ շարունակում են «զարդարել» քաղաքի տարբեր հատվածներ:

«Ռոսս Գրուպի» առաջարկած կասկածելի «օգնությունն» այնքան է գայթակղել փողի կարիք ունեցող հայերին, որ նրանք շարունակում են հետաքրքրվել այդ ընկերությամբ, որը խոստանում է մարել հաճախորդների վարկերը՝ դրա դիմաց ստանալով վարկի 20-30 տոկոսի չափով գումար:

Ուշագրավ է, որ ԿԲ-ն զեղծարարությունը նկատում է, հայտարարություն տալիս է ու «ձեռքերը լվանում»՝ մի կողմ է քաշվում: Իրավապահ մարմիններն էլ չեն զբաղվում զեղծարար, գուցե նաեւ մարդկանց «քցող» ընկերությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ