Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Gallup international կազմակերպության զեկույցի համաձայն՝ աշխարհի բոլոր երկրների շարքում հավատացյալների քանակով Հայաստանը երկրորդն է՝ այստեղ որպես հավատացյալ է ներկայացել բնակչության 9З տոկոսը: Տվյալ դեպքում հակված եմ հավատալու, որ հայաստանցիների 93 տոկոսը հայտարարել է իր կրոնական զգացմունքների մասին: Ուրիշ հարց, թե որքանով են այդ հայտարարություններն անկեղծ:

Այդ հարցին պատասխանելու համար առաջարկում եմ մտովի մի փորձ անել: Ենթադրենք, Հայաստանում դատավարությունների ժամանակ վկաներին առաջարկեն ձեռքը դնել Աստվածաշնչի վրա եւ երդվել, որ ասելու են ճշմարտությունը, միայն ճշմարտությունը եւ ոչինչ՝ բացի ճշմարտությունից: Նա, ով իրեն «հավատացյալ» է համարում, տալիս է այդ երդումը: Իսկ հիմա ասացեք, խնդրեմ՝ այդ 93 տոկոսից քանի՞ տոկոսն է ընդունակ այդ երդումից հետո առանց աչքը թարթելու սուտ ասել: Ընդ որում, Աստվածաշնչի վրա երդումը խախտելու ընդունակ պոտենցիալ ստախոսներն անկեղծորեն համոզված են, որ իսկապես հավատացյալ են՝ նրանք մկրտված են, եկեղեցի են գնում, գուցե նույնիսկ «Հայր մերը» գիտեն: Բայց նրանց հավատն ինձ համար խիստ կասկածելի է: Ինչպես եւ բոլոր հայաստանցիների, ում իրական գաղափարախոսությունը հիմնված է խաբելու եւ «քցելու» վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ