Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Ավանում Ախալքալաքցի Նորոն «հզոր» գազալցակայան է կառուցել: Նման գազալցակայան Երեւանում ունեն մեկ էլ Թոխմախի Մհերը՝ Էրեբունիում, Գագիկ Ծառուկյանը՝ Երեւանյան լճի մոտ:

Որոշ տեղեկություններով, Նորոյին խաղի մեջ էին մտցնում այդ դաշտում վերաբաշխումներ անելու համար, անգամ խոսակցություն կար, որ Գագիկ Ծառուկյանը Չարենցավանի գազալցման սարքավորումներ արտադրող իր գործարանն է 20 միլիոն դոլարով վաճառել հայտնի հայ գործարարներից մեկին, սակայն վերջին զարգացումներից հետո, երբ Ծառուկյանի փեսան դարձավ մարզպետ, բիզնես-վերաբաշխումը, այդ թվում նախօրոք հայտարարված «Նոյ» կոնյակի գործարանի վաճառքը, կանգնեցվել է:

Ավելին, BMW-ի հայաստանյան ներկայացուցչությունը գնելուն զուգահեռ, չի բացառվում, որ Ծառուկյանը փայատեր դառնա ՀԷՑ-երի ապագա վաճառքում: Ծառուկյանի թիմում՝ տնտեսական «հետողորմյայից» հետո, սպասում են, թե Բաղրամյան 26-ն ինչ որոշում կկայացնի Աբովյանի քաղաքապետի մասով. մտածում են՝ հնարավոր է Ազատիչը դաբրո տա Ծառուկյանի օգնական Վահագնի հարցում, սակայն թույլ տան, որ «տակից» էլ Պալաչն առաջադրվի՝ իբր առանց ՀՀԿ-ի «դաբրոյի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ