Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրիի «Մոր եւ մանկան» ավստրիական հիվանդանոցում էլի երեխա է մահացել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դեպքը տեղի է ունեցել այս տարվա մարտի 14-ին՝ վեց ամսական Նարե Դավթյանը առավոտյան տեղափոխվել է նշված հիվանդանոց եւ մի քանի ժամ անց մահացել: Մահացած երեխայի հարազատները կատարվածի մեջ մեղադրում են բժիշկներին եւ այսօր պատրաստվում Են Կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա անցկացնել:

Նշենք, որ վերջին մեկ տարում այս նույն հիվանդանոցում մահվան արդեն երրորդ դեպքն է:

Հիշեցնենք, որ 2014-ի մայիսի 29-ին նույն հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում ծննդաբերության ընթացքում մահացել էր 1975 թ. ծնված Կարինե Պապանյանը: Երկու ամիս անց նույն հիվանդանոցում մահացել էր Շիրակի մարզի Արեւիկ համայնքի բնակիչ 4-ամյա Սուրեն Պողիկյանը: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը դեռեւս անցած տարի խոստացել էր մանրամասն ուսումնասիրել ծննդկան մոր եւ չորսամյա երեխայի մահվան հանգամանքները եւ հետամուտ լինել, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն: Պատասխանատվության մասին մինչ օրս որեւէ բան հայտնի չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ