Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ՊՆ-ն բավական անհարմար իրավիճակի մեջ է հայտնվել մայիսի 9-ին ռուս գեներալների հրամանատարության ներքո Երեւանում եւ Գյումրիում շքերթներ անելու մասին ռուսական կողմից հնչող հայտարարությունների պատճառով:

Մեր տեղեկություններով, ՌԴ Հարավկովկասյան ռազմական օկրուգի մամուլի ծառայության կողմից տարածած տեղեկատվությունը, թե Երեւանում շքերթ է իրականացվելու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ, կատարյալ անակնկալ է եղել մեր Պաշտպանության նախարարության համար: Այս փաստը հաստատվել է նաեւ մեր թղթակցի եւ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակի զրույցի ժամանակ, ով, ըստ էության, խոստովանել է, թե տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը: Առայժմ հայտնի չէ, թե արդյո՞ք ռուսական կողմը իր հայտարարությանն անելուց առաջ դա համաձայնեցրել է Հայաստանի որեւէ պետական մարմնի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ