Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ապրիլի 18-ին հերթական անգամ կտուգանվի` այս անգամ արդեն 20 մլն դրամի չափով: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նշված օրը կայանալիք նիստի օրակարգում քննարկելու է ՀԷՑ-ին տուգանելու մասին նախագիծը: Իսկ պատճառն այն է, որ ընկերությունը սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողներից հավաքագրված գումարներն ամբողջ ծավալով չի մուտքագրել իր հատուկ հաշիվներին, այլ ինչ-որ ուրիշ բանկային հաշիվների է ուղարկել:

Այսպիսով կարող ենք արձանագրել, որ ՀԷՑ-ին չի հետաքրքրում, թե ինչ է գրված ՀՀ օրենսդրությունում, եւ ինչ է ասում ՀԾԿՀ-ն:

Այս ընկերությունը սպառողներից հավաքագրված գումարները տնօրինել եւ տնօրինում է իր հայեցողությամբ: Իսկ այն փաստը, որ արդյունքում հարյուրավոր միլիոն դոլարների պարտքեր են կուտակվում, իրենց ոչ էլ հետաքրքրում է:

ՀԷՑ-ում համոզված են, որ նույն ՀԾԿՀ-ն՝ Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ, ականջները կախ կբարձրացնի էլէներգիայի սակագինը, եւ պարտքերը հայ սպառողները «կփակեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ