Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ եվրաիտեգրման հարցերի հանձնաժողովի կազմակերպած՝ Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն առաջարկեց, որպեսզի ԵՄ-ն միջոցներ հատկացնի ՀՀ-ում իշխանությունների ազդեցությունից զերծ հեռուստաընկերության ֆինանսավորման համար, որպեսզի ընդդիմադիր պատգամավորները եւս հնարավորություն ունենան հայտնվելու հեռուստատեսությունում:

Թեւան Պողոսյանը շատ տեղին նկատեց, որ ԵՏՄ-ին կողմ քվեարկած Լեւոն Զուրաբյանը ԵՄ-ի հաշվին ուզում է հեռուստատեսությամբ իր գաղափարները քարոզել, ասել է թե՝ ԵՄ միջոցներով ֆինանսավորվող հեռուստաընկերության եթերից քարոզել ԵՏՄ-ի առավելությունները եւ ՀՀ-ի այդ միությունում լինելու գրավչությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ