Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի էլեկտրական ցանցերի» սեփականատեր ռուսական «Ինտեռ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության ղեկավարության մոտ, ըստ ամենայնի, որոշակի կասկածներ են առաջացել «ՀԷՑ»-ի գործունեության եւ ֆինանսական հոսքերի կառավարման շուրջ:

Մեր տեղեկություններով, վերջին շրջանում «Ինտեռ ՌԱՕ ԵԷՍ»-ը հատուկ աշխատակիցներ է գործուղում «ՀԷՑ», որտեղ նրանք նշանակվում են այնպիսի պաշտոնների, որ կարողանան վերահսկել ընկերության ֆինանսական ամբողջ անցուդարձը: Նման կասկածների համար հիմքերը ավելի քան բավարար են: Խնդիրն այն է, որ «ՀԷՑ»-ը անընդմեջ պարտքեր է կուտակում չնայած այն հանգամանքին, որ երկու տարաց էլ պակաս ժամանակահատվածում էլէներգիան Հայաստանում արդեն թանկացել է ընդհանուր առմամբ 40 տոկոսով, սակայն դա ոչ միայն չի հանգեցրել «ՀԷՑ»-ի եկամուտների աճին, այլ ընդհակառակը «ՀԷՑ»-ը հայտնվել է սնանկացման եզրին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ