Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից ներկայացված 2014 թվականի գույքի եւ եկամուտների մասին հայտարարագրի համաձայն՝ անցած տարվա նրա ողջ եկամուտը կազմել է 10 մլն 442 հազար դրամ:

Ուշագրավն այն է, որ սփյուռքի նախարարը որպես աշխատավարձ ներկայացրել է երեք առանձին գումար՝ ընդհանուր 8 միլիոն 222 հազ. դրամի չափով: Մնացած 2 մլն 220 հազ, դրամը Հրանուշ Հակոբյանը հայտարարագրել է որպես իբրեւ փոխառություններից (պարտքով տրված գումարներից) եւ վարկերից տոկոսների տեսքով ստացված շահաբաժին:

Պարզվում է՝ ՀՀ սփյուռքի նախարարը բավական պատկառելի դրամական միջոցներ ունի, այն է՝ 31 մլն 42 հազ. դրամ, 21 հազ. 827 եվրո եւ 26 հազ. 881 դոլար: Կարող ենք արձանագրել, որ Հրանուշ Հակոբյանը «հին հարուստ է» եւ նույնիսկ ըստ հայտարարագրի՝ ավելի հարուստ, քան ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Իհարկե, դա ընդամենը փաստաթղթերով, քանի որ իրական կյանքում Ճշմարիտյանը Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ