Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի տնօրեն Վազգեն Հարությունյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, թե իրենք շարունակում են իրենց ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի համար գնորդ փնտրել, քանի որ վնասով են աշխատում:

Հիշեցնենք, որ Երեւանում վճարովի կայանատեղիները, կամ այսպես կոչված՝  «կարմիր գծերը», հենց այս ընկերությանն են պատկանում եւ վարորդներից գանձվող գումարների 70 տոկոսը փոխանցվում է այդ ՓԲԸ-ի դրամարկղ: Բայց ուշագրավն այն է, որ գինը չեն ասում: «Նախնական գին սահմանված չկա: Միայն ներդրված գումարը հետ վերադարձնելու պայմանով կվաճառենք»,- ասել է Վ. Հարությունյանը:

Իրականում բաժնետոմսերը վաճառելու մասին հայտարարություններով հեղինակները փորձում են հակադարձել գերշահույթ ստանալու մասին մեղադրանքներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ