Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «ՌԴ մի շարք քաղաքներում Ցեղասպանությանը միջոցառումներ անցկացնելու համար քաղաքապետարանները խիստ արգելք են սահմանել եւ ստիպել, որ տեղի հայկական կառույցները հեռացնեն տեղադրված պաստառները:

Օրինակ ՌԴ Վլադիմիր քաղաքի հայկական համայնքի ներկայացուցիչ Գայանե Ալեքսանյանը երեկ մեզ ասաց, որ Վլադիմիրն այն քաղաքներից մեկն է, որտեղ նման միջոցառումներ անցկացնելու համար խոչընդոտներ են առաջանում:

Պաստառներ հնարավոր չէ փակցնել նաեւ Վոլգոգրադ քաղաքում: Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հրապարակվել, թե Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներ արգելված է անցկացնել նաեւ հայաշատ Սոչիում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ