Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ` ապրիլի 23-ի ուշ գիշերը Արգենտինայի նախագահի հետ հանդիպումից հետո Վլադիմիր Պուտինը՝ բավականին ներկայացուցչական պատվիրակությամբ, որի մեջ կլինեն նաեւ ՌԴ ԱԳ նախարար, հայազգի Սերգեյ Լավրովը, «ալամ» աշխարհի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ՌԴ Պետդումայի պատգամավորներ, կժամանի Երեւան:

Նա կմասնակցի Եղեռնի 100-ամյակի պաշտոնական բոլոր արարողություններին, կհանդիպի Օլանդի հետ եւ Հայաստանից կմեկնի 24-ի երեկոյան:

Օլանդը նույնպես կժամանի 23-ին եւ բացի Եղեռնի արարողակարգերին մասնակցությունից, Սերժ Սարգսյանի, Պուտինի հետ հանդիպումներից, կայցելի Ֆրանսիական համալսարան:

23-ին Հայաստան ժամանող ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը կմնա ավելի երկար, կհանդիպի ԵԺԿ անդամ կուսակցություններին եւ կմեկնի ապրիլի 26-ին:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ