Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Իրատես de facto» թերթը գրում է. «Ակնհայտ է, որ Հայաստանը ներդրումների համար, մեղմ ասած, գրավիչ երկիր չէ: Եթե մինչ ԵՏՄ-ին անդամակցելը ոմանք Հայաստանում բիզնես սկսելու որոշակի հույսեր ունեին, հիմա դա էլ է կորել:

Հետաքրքիր է, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն ավելի շատ դժգոհության առիթ է տվել ռուս գործարարներին: Հայ գործարարների հետ զրույցում վերջիններս նշել են, որ իրենք Հայաստանը տեսնում էին դեպի Եվրոպա «ելք» ունեցող երկիր, որն իրենց բիզնես շահերի տեսանկյունից խիստ շահավետ է, սակայն եղավ այն, ինչ եղավ, ու շատ գործարարների համար Հայաստանը կորցրեց իր այս հնարավորությունը եւս:

Ուշագրավ է եւս մի դրվագ. ռուս հայտնի գործարարներից մեկը մինչ ԵՏՄ անդամակցումը ցանկացել է Հայաստանում լուրջ ներդրում անել (հաշվի առնելով մեր բյուջեի չափը, գումարը բավականին մեծ է եղել), սակայն այդ որոշումից հետո նույն ծրագիրը տեղափոխել է հարեւան Վրաստան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ