Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Լեւոն Տեր-Պետրոսյանը որոշել է պատժել ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանին, քանզի վերջինս որոշել է ինքնուրույնություն դրսեւորել եւ ՀԱԿ-ից տարբերվող քվեարկություն անել: Տեր-Պետրոսյանը ապրիլի 17-ին Կարեն Դեմիրճյանի ծննդյան տարելիցի առիթով չայցելեց Կոմիտասի անվան պանթեոն: Սա առաջին դեպքն էր 2008թ.-ից սկսած երբ Տեր-Պետրոսյանը չի այցելում պանթեոն: Տեր-Պետրոսյանը պանթեոն չգնալը բացատրել է իր վատառողջությամբ, սակայն վստահաբար կարելի է պնդել, որ այսուհետ բոլոր ապրիլի 17- երին եւ հոկտեմբերի 27-երին Տեր-Պետրոսյանը չի այցելի պանթեոն, ինչպես որ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը՝մարտի 5-ին չի այցելում Եռաբլուր:

Երեկ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը ՀԱԿ կուսակցությունից տարբերվող քվեարկություն արեց: ՀԱԿ-ը հայտարարել էր, որ բոյկոտելու է Ցեղասպանության 100 ամյա տարելիցի առիթով ԱԺ-ի կողմից ընդունվելիք հայտարարության քվեարկությունը, մինչդեռ Ստեփան Դեմիրճյանը մասնակցեց այսօր այդ նպատակով հրավիրված արտահերթ նստաշրջանին եւ կողմ քվեարկեց հայտարարության ընդունմանը, ցույց տալով որ դուրս է եկել Տեր-Պետրոսյանի անվերապահ հսկողությունից: Նման դեպքերում Տեր-Պետրոսյանը համարում է որ պատիժը չպետք է ուշանա: Իսկ պատիժը պետք է լինի Ստեփան Դեմիրճյանի մեկուսացումը,նրան պետք է ցույց տրվի, որ առանց ՀԱԿ-ի նա պարտադրված է լինելու միայնակ այցելել հոր գերեզմանին, որտեղ այլեւս ոչ ոք չի լինի նրա կողքին:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ