Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հիդրոէլեկտրակայանների Որոտանի կասկադը ամերիկյան «Գլոբալ կոնտուր» ընկերությանը վաճառելու գործարքը ոչ մի կերպ չի ավարտվում: ՀՀ կառավարությունը երեկ կրկին փոփոխություններ կատարեց կասկադի վաճառքի պայմանագրում:

Պայմանագիրը ստորագրվել է ավելի քան մեկ տարի առաջ դեռ 2014թ. հունվարին, ըստ որի ամերիկյան ընկերությունը 250 միլիոն դոլար պետք է վճարի: Սա առաջին անգամն էր, որ հայկական էներգետիկ օբյեկտը վաճառվում է ոչ ռուսական ընկերության:

Թերեւս, հենց սա է պատճառը, որ գործարքը անընդհատ ձգձգվում է: Պայմանագրում երեկ կատարված փոփոխությունը տեխնիկական է: Բայց դրանից հետո էլ վաճառքի գործարքը դեռեւս չի կայացվել, եւ Որոտանի կասկադը շարունակում է մնալ ՀՀ սեփականությունը: Ուշագրավ է, որ կասկադի համար առաջարկված 250 միլիոն դոլարը ամենաբարձր գինն է, որ Հայաստանի պատմության մեջ երբեւէ առաջարկվել է որեւէ պետական օբյեկտի համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ