Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք տեղեկություններ ստացանք, որ նախօրեի երեկոյան Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռում ընդհարում է եղել, անգամ բանը հասել է ծեծուջարդի, ինչ-որ անձինք վնասվածքներ են ստացել, եւ ինքնաթիռը հետ է գնացել, ինչի պատճառով ժամը 20:00-ի Երեւան-Մոսկվա չվերթը հետաձգվել է մինչեւ գիշերվա 1-ը: Երեկ Քաղավիացիայի մամուլի պատասխանատու Ռուբեն Գրձելյանն այս առիթով մեզ փոխանցեց. «Լուրջ միջադեպ չի եղել:

Մոսկվայից գալուց ուղեւորներից մեկը պահանջել է, որ իրեն իջեցնեն ինքնաթիռից, ասել է, որ ուզում է հետ դառնալ: Ինքնաթիռն ստիպված կրկին իջեցրել են: Անվտանգության նկատառումներով նման դեպքերում բոլոր ուղեւորներին իջեցնում են, օդանավն ստուգում եւ նոր թռիչք են կատարում: Ուշացումը կապված է եղել սրա հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ