Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ 21 առեւտրային բանկերը հրապարակել են իրենց եռամսյակային հաշվետվությունները՝ 2015 թվականի հունվար-մարտ ժամանակահատվածի համար։ Ինչպես երեւում է բանկերի ներկայացրած տվյալներից, ՀՀ 21 բանկերից 17-ի վարկային պորտֆելը այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում նվազել է։

Բացարձակ մեծությամբ ամենից շատ նվազել են խոշորագույն բանկերի վարկային պորտֆելները։ Այսպես՝ Ամերիաբանկի վարկային պորտֆելը նվազել է 27.9 միլիարդ դրամով, ՎՏԲ Հայաստան բանկինը՝ 22.3 միլիարդ դրամով, HCBC բանկինը 10.9 միլիարդ դրամով։ 21 առեւտրային բանկերի վարկային պորտֆելը այս տարվա առաջին եռամսյակի վերջին կազմել է 2 տրիլիոն 61.2 միլիարդ դրամ։ Հունվարի 1-ի համեմատ՝ ընդամենը 3 ամսվա ընթացքում, վարկային պորտֆելը կրճատվել է ավելի քան 70 միլիարդ դրամով (շուրջ 150 միլիոն դոլար) կամ 3.3%-ով։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը այս տարվա առաջին եռամսյակում աճել է 2.5%-ով։ Փաստորեն ստացվում է, որ Հայաստանի տնտեսությունը աշխուժանում է՝ չնայած վարկավորման ծավալների կրճատմանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ