Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը Ծաղիկ Ռուբոյին «դաբրո» չտվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն գնալու համար: Համենայնդեպս, ապրիլի 24-ը եկավ-անցավ, իսկ Ծաղիկ Ռուբոն՝ իր «երդվյալ ազատամարտիկների» հետ, ԼՂՀ չմեկնեց :

ԲՀԿ-ական պատգամավորը, հիշեցնենք, ապրիլի 7-ին ԱԺ ամբիոնից «ՀՀ նախագահ եւ ՀՀ գերագույն գլխավոր հրամանատար պրն Սերժ Սարգսյանից» թույլտվություն ու աջակցություն էր խնդրել 300 ազատամարտիկների հետ Արցախի սահմանային դիրքեր մեկնելու համար:

Դատելով զարգացումներից՝ նախագահը Ծաղիկ Ռուբոյի «շենգենը» չխփեց: Չի բացառվում, որ այդտեղ խառն է ԲՀԿ-ական պատգամավորի հետ, մեղմ ասած, ոչ լավ հարաբերություններ ունեցող ԵԿՄ ղեկավար, գեներալ Մանվելի մատը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ