Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Որոշ մարդիկ ցանկացած իրադարձության մեջ փնտրում են այնպիսի դետալներ, մանրամասներ, որոնք հնարավորություն կտան բացականչելու ՝ «վայ, խայտառակ եղանք», «բա որ ասում էի», «ուրիշ էլ ինչ էիք սպասում»: Նման մտասեւեռվածության պատճառը կարող է լինել ոչ միայն քաղաքական շահագրգռվածությունը, այլեւ պարզապես ծանր բնավորությունը: Իսկ «տեղեկատվական առիթն» այնքան էլ էական չէ՝ թեկուզ ապրիլի 24-ի հետ կապված միջոցառումները:

Եթե ինչ-որ բանից դժգոհելու կարիք ունես, ապա անպայման առիթ կգտնես: Օրինակ՝ երեկ Ծիծեռնակաբերդում ելույթ ունեցող նախագահները «այն չեն ասել», ինչը մենք ուզում էինք լսել: Հավանաբար, այդպես մտածողներն ակնկալում էին, որ Պուտինը կամ Օլանդն ասեին՝ Արեւմտյան Հայաստանը ձերն է, հայեր ջան, գնացեք վերցրեք: Պարզ չէ՞, որ ցանկացած պետության ղեկավար խոսում է իր երկրի ազգային շահերից ելնելով, եւ որ թեմայով էլ արտահայտվի, հնչեցնում է այն ուղերձները, որոնք, իր կարծիքով, համապատասխանում են այդ շահերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ