Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանը՝ որպես ԵՏՄ լիիրավ անդամ, կարող է խանգարել թուրքերին միանալ ԵՏՄ-ին: Հայաստանը ցանկության դեպքում կարող է խոչընդոտել Թուրքիային, բայց ես չեմ կարծում, թե Հայաստանը կցանկանա: Պատահական չէ, որ շեշտում եմ, որ կդիտարկվի Թուրքիա-ԵՏՄ յուրաքանչյուր անդամ երկրի հետ առանձնահատուկ հարաբերությունների հարցը:

Ես կարծում եմ, որ առաջիկա մեկուկես, ամենաշատը երկու տարի մենք ունենալու ենք Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորում եւ հայ-թուրքական սահմանի բացում: Ամեն ինչ գնում է դրան: Այն բանից հետո, երբ Թուրքիան միայնակ մնաց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների ֆոնին, Թուրքիան չի կարողանա դիմագրավել ճնշումների նման ռեժիմի, ուստի փորձելու է Հայաստանի հետ համագործակցության եզրեր փնտրել»,- մեր թղթակցի հետ զրույցում նշել է ռուսաստանցի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Թուրքիայի կողմից ԵՏՄ-ի հանդեպ ցուցաբերած հետաքրքրությանը եւ հնարավոր համագործակցությանը:

Վերջինիս համոզմամբ` հայ-թուրքական սահմանն այլեւս լոկալ սահման չէ, այլ ԵՏՄ-Թուրքիա սահման եւ ՌԴ-ն հետարքրքված է ԵՏՄ անդամ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորմամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ