Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. «Մայիսի 17-ին Հայաստանի մի շարք համայնքներում կանցկացվեն տեղական հանրաքվեներ՝ համայնքների խոշորացման վերաբերյալ, սակայն գյուղացիների մի մասին այդպես էլ հասկանալի չէ՝ ինչ են շահելու նրանք խոշորացումից, եւ ինչ է դա տալու իրենց համայնքներին:

ԲՀԿ-ական պատգամավոր, ծագումով ապարանցի Լյովա Խաչատրյանը, «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով համայնքների խոշորացման ծրագրին, ասաց, որ իր համար անհասկանալի է՝ ինչ է տալու համայնքների խոշորացումը: «Ես դեմ եմ համայնքների խոշորացմանը, քանի որ այն ոչինչ չի տալու գյուղացիներին՝ բացի ավելորդ տեղաշարժման պարտադրանքից»,-ասաց պատգամավորը:

Ըստ ԲՀԿ-ական պատգամավորի՝ համայնքների խոշորացման ծրագրի պատճառով կանտեսվեն հեռվում գտնվողն կամայնքների շահերը:

Եթե գյուղացին չի շահելու համայնքների խոշորացումից, ո՞ւմ է ձեռնտու այդ ծրագիրը: «Դե երեւի գրանտ են բերել, փող են բերել, պիտի յուրացնեն, չգիտեմ: Ես շահառու, համենայնդեպս, չեմ տեսնում»,-եզրափակեց ԲՀԿ-ական պատգամավորը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ