Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի կուլիսներում լուրեր են շրջանառվում այն մասին, որ մայիսի 5-ին հնարավոր է՝ ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ խորհրդարանի արտահերթ նիստ գումարվի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Աժ արտահերթ նիստի գումարման ֆորմալ պատճառն այն է, որ Կառավարության հեղինակած բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ եւ վարկային պայմանագրեր են կուտակվել, որոնք անհրաժեշտ է հնարավորինս շուտ ընդունել: Մասնավորապես, վարկային պայմանագրերը պետք է վավերացվեն, որպեսզի այդ գումարները փոխանցվեն:

Իսկ թե որքան կարեւոր է ՀՀ Կառավարության համար ամեն մի ցենտը, որն այսօր Հայաստան է փոխանցվում, կարծում ենք՝ կարիք չկա եւս մեկ անգամ մեկնաբանելու: Սակայն, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով նշված արտահերթ նիստը եւս մեկ նշանակություն կարող է ունենալ, չի բացառվում, որ հենց այդ նիստի շրջանակներում, ի վերջո, խորհրդարանին ներկայացվի արդեն մի քանի ամիս քննարկվող համաներման նախագիծը: Այն մինչ օրս հնարավորինս գաղտնի է պահվում: Միայն հայտնի է, որ Սերժ Սարգսյանը մտադիր է համաներում հայտարարել, թե երբ եւ ինչ բովանդակությամբ կլինի այն, թերեւս կպարզվի երկու շաբաթից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ