Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում ՀՀ-ում լուրջ իրադարձություններ են սպասվում խոշոր գործարարների շուրջ: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանին այդպես էլ չի հաջողվել ԱՄՆ-ում ապրող հայ համայնքի ներկայացուցիչներին համոզել ՀՀ-ի տնտեսության զարգացման համար անհրաժեշտ քանակի գումարներ ներդնել, ինչի համար ՀՀ-ի պետական բյուջեն լցնելու միակ տարբերակը մնում է հայ գործարարներից գումարներ «պոկելու» տարբերակը:

Ուստի առաջիկայում հայաստանյան օլիգարխներին պատկանող օբյեկտներում ստուգումներ են իրականացվելու, որոնք ավարտվելու են խոշոր տուգանքներով, ինչպես դա եղավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի՝ Բուռնաշի դեպքում:

Հիշեցնենք, որ դեռեւս մարտին ՀՀ ֆինանսների նախարարությունը ստուգեց Ա. Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» տոնավաճառի գործունեությունը եւ 60 մլն դրամի չափով տուգանեց: Առաջիկայում առավել խոշոր տուգանքների կենթարկվեն ՀՀԿ-ական մի շարք գործարարներ եւս, որպեսզի ՀՀ պետական բյուջեն փող «լցվի»: Ինչպես ասում են՝ համակարգը խժռելու է իր զավակներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ