Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» նախկին գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանն առաջիկայում հնարավոր է՝ ստիպված լինի հրաժարվել նաեւ «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի» կառավարումից:

Հիշեցնենք, որ այդ կոմբինատը գտնվում է Մաքսիմ Հակոբյանի վերահսկողության ներքո անցած տարվա սեպտեմբերից. ընկերության տնօրենի պաշտոնը զբաղեցնում է նրա եղբայրը` Մարտիկ Հակոբյանը:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԶՊՄ տնօրենի պաշտոնից Մաքսիմ Հակոբյանի ազատվելուց հետո նախագահականում բազմաթիվ հարցեր են ծագել, որոնց մի մասը նաեւ իրավական բնույթի են եղել, սակայն Սերժ Սարգսյանն արգելել է պաշտոնանկությունից հետո նրան հետապնդել: Բայց մյուս կողմից դա չի նշանակում, որ Հակոբյանին թույլ կտան շարունակել հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ