Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է` Աբովյանի քաղաքապետի թեկնածու Վահագն Գեւորգյանը, որն օրերս ԶԼՄ-ներին ասել էր, որ հնարավոր է հրաժարվի Ծառուկյանի ֆինանսական աջակցությունից, ապահովված է՝ սեփական բիզնես ունի Ռուսաստանում: Բանն այն է, որ նա ռուսաստանաբնակ հայերից մեկի` «Բինգո-բոոմ» բուքմեյքերական-խաղարկային բիզնեսին մոտ կանգնած ոմն Արմանի քավորն է, մանկության ընկերը:

«Քավորության» պատմությունն էլ հետաքրքիր է. փոքր ժամանակ Արմանն ընկել է կրակը, Վահագնը նրան փրկել-հանել է` հետագայում դառնալով նրա քավորը: Ի դեպ, նույն աղբյուրների համաձայն, «բինգո-բոոմատեր» Արմանը Ռուսաստանում ֆինանսավորում է «Եդինայա Ռոսիայի» երիտասարդական թեւը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ