Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե իշխանություններն առանձնապես հակված չեն Աբովյանի քաղաքապետի ընտրությունները սկուտեղի վրա մատուցելու Ծառուկյանին, որպեսզի վերջին շատ վեր-վեր չթռչի այս խառը փուլում, երբ էլեկտրաէներգիայի սակագնի առնչությամբ ինչ-ինչ կոնսոլիդացիոն, կուլիսային գործընթացներ են խմորվում քաղաքական դաշտում, ու մտածի, թե իր թեկնածուն, որին նաեւ ՀՀԿ-ն է պաշտպանում, հեշտ է հաղթելու:

Իշխանությունը միանգամից երեք ընդդեմ թեկնածու է առաջադրել իր իսկ պաշտպանած ծառուկյանական թեկնածուի դեմ, որոնք բոլորն էլ արդեն իսկ «լծվել են» Աբովյանի Ծառուկյանից «պաշտպանելու» սուրբ գործին:

Շատերի կարծիքով այս «թատրոնը» նաեւ դիդակտիկ նշանակություն ունի. ՀՀԿ-ական մի թեւը մյուսին ասում է՝ «կուժ, քեզ ասեմ, կուլա , դու լսիր», նկատի ունենալով Արարատ քաղաքի ընտրությունները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ