Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Էլեկտրաէներգիայի սակագնի 17 դրամով բարձրացումը ստիպել է դիրքորոշում հայտնել անգամ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբիկ Հովսեփյանին՝ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի եղբորը, ով, բացի կոճակ սեղմելու պարտականությունից, Աժ-ում այլ բանով աչքի չի ընկել:

Նա դեմ է թանկացումներին եւ երեկ մեզ ասաց, որ սակագնի բարձրացման պատճառն այն է, որ «երևի կորուստներն են շատ, դրա համար էլ թանկանում է»:

Իսկ թե ինչպես պետք է պայքարեն իր նշած խնդրի դեմ քաղաքացու գրպանը մտնելու փոխարեն, ասաց՝ աշխատանքներ պիտի կատարեն: Դիտարկմանը՝ ինչ աշխատանք, նշեց. «Դա մասնագիտական բան ա… Ասենք՝ հոսանքի մեջ սենց խոսք կա՝ խալաստոյ խոդ, դրանք չլինեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ