Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հայտնի է դարձել, որ հունիսի 7-ին Աբովյանի քաղաքապետի ընտրություններում առաջադրված երկրորդ՝ Արթուր Գեղամի Հարությունյանը (Պալաչ-2), որը երկար ժամանակ բնակվել է Բելգիայում, եւ որին ըստ ամենայնին ծառուկյանական թիմն է ներքաշել ընտրապայքարի մեջ, «Վեդի Ալկո» ընկերության տնօրեն Մանվել Ղազարյանի մորաքրոջ որդին է:

Իսկ երեկ առաջադրված նոր թեկնածուն՝ Էդվին Թադեւոսյանը, Գագիկ Ծառուկյանի ազգականն է: Մեզ հասած տեղեկություններով՝ նրան եւս առաջադրել է Գագիկ Ծառուկյանը, որպեսզի ընտրապայքարի կեսից դուրս գա հօգուտ Վահագն Գեւորգյանի, որի հիմնական մրցակիցը անկուսակցական Արթուր Հարությունյանն է՝ Պալաչը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ