Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախօրեին կայծակնային արագությամբ տարածվեց լուրն այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի թիկնազորը քաշքշել է Աբովյանի շուկայի առեւտրականներին, նրանց լցրել ավտոմեքենաները եւ տարել Առինջ՝ հընթացս խոչընդոտելով լրագրողների աշխատանքը: Լուրի միակ հիմնավորումն «Աբովյան» հեռուստաընկերության տնօրեն Ազնիվ Չիզմեչյանի կողմից ոստիկանությանը տված հաղորդում էր, որ իրենց լրագրողի աշխատանքը խոչընդոտվել է:

Միջադեպն ապացուցող ո՛չ մի լուսանկար, ո՛չ մի տուժած անձ չկա, որ հաստատի իրեն քաշքշելու, ծեծելու հանգամանքը: Բայց որեւէ մեկի մոտ կասկած չառաջացավ, որ Ծառուկյանի թիկնազորն ընդունակ է մարդ ծեծել. ի վերջո, նա վերադարձել է իր նախկին՝ նաեւ ծեծողի ու լրագրողների աշխատանքը խոչընդոտողի կարգավիճակին: Բայց մյուս կողմից էլ չի բացառվում, որ լուրը խայծ էր՝ հունիսի 7-ին կայանալիք Աբովյանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ:

Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց հետաքրքրվել, թե ի՞նչ է տեղի ունեցել այդ օրը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանն ասաց. «Ես կին քաշքշող չեմ, դուք մի հատ մտեք Աբովյանի շուկան ու հարցրեք՝ էդոն մի հատ թթու խոսք ասե՞լ է: Իրանք խնդրանքով եկել են մոտս, ավտոներ եմ տվել, գնացել են Ծառուկյանի մոտ, իրենց հարցերը դրական լուծել են ու նորից գնացել են իրենց աշխատանքին: Էդոն նման բան չի արել ու չի անի, ի՞նչ են արել այդ մարդիկ, որ ես քաշքշեմ: Ես կին քաշքշո՞ղ եմ»:

Ըստ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետի` սուտ տեղեկությունները կոնկրետ նպատակ ունեն. «Նման բաներ են տարածում, քանի որ գիտեն՝ քաղաքում չհարգված են, կրվելու են, նման բան անում են, որ երեւան, թե գործ են անում: Կարող եք ինքներդ գաք, ժողովրդին հարցնեք, տեսնեք, թե ինչ են ասում: Ինչ կպատմեն, այն էլ գրեք: Կասեն՝ քաշքշել է, այդպես էլ գրեք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ