Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ էլցանցերում վիճակն ուղղակի կատաստրոֆիկ է, եւ եթե իշխանությունները մոտակա ժամկետում չբարձրացնեն սակագինը, ապա Հայաստանը կանցնի հովհարային անջատումների՝ կրկին հայտնվելով «մութ ու ցուրտ» տարիների հորձանուտում, քանզի պարտքերն այնքան շատ են, որ համակարգի սպասարկումն ապահովել հնարավոր չէ:

Միեւնույն ժամանակ, իշխանությունները լուրջ մտավախություն ունեն սոցիալական բունտից՝ սահմանադրական բարեփոխումների մեկնարկի շեմին, «բայց ուրիշ ճար չունեն, պտի գնան թանկացման»,- տեղեկացրեց մեր աղբյուրը:

Ի դեպ, այս օրերին կրկին ակտիվացել է իշխանություններին «կոնկուրենտ» ճամբարը, որը Ռուսաստանում փորձում է ընդդեմ սահմանադրական բարեփոխումների լոբբինգ իրականացնել, հանդիպում փնտրել Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ, ավելին՝ լուրեր կան, որ այդ հանդիպումը կայացել է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ