Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Արտաշատում երեկ մեկնարկեց քաղաքապետի ընտրությունների քարոզարշավը: Արտաշատի մշակույթի կենտրոնում Ջոնիկ Աբրահամյանը՝ Արգամ Աբրահամյանի հորեղբայրը, ով նաեւ նրա ընտրական շտաբի պետն է, Արգամ Աբրահամյանին ներկայացնում էր որպես հանրապետականների թեկնածու գաղտնի պայմաններում մշակույթի կենտրոնի սենյակներից մեկում:

Թեեւ մեզ փորձում էին մշակույթի կենտրոնից դուրս հրավիրել՝ վստահեցնելով, որ նման հանդիպում չկա, եւ ո՛չ մարզպետը, ո՛չ քաղաքապետը, ո՛չ Ջոնիկ եւ Արգամ Աբրահամյանները չեն մասնակցում հավաքին, մեզ հաջողվեց զրուցել հանդիպման սենյակից դուրս եկող Արգամ Աբրահամյանի հետ:

Նա վստահեցրեց, որ ընտրություններին մասնակցելու է քաղաքակիրթ ձեւով. «Մենք բիրտ մեթոդների չենք դիմելու, արդար ընտրություն է լինելու… Որ ընտրակաշառք բաժանենք, դուք կիմանաք, նման մտադրություն չունենք»,- ասաց նա:

Անդրադառնալով իր մյուս թեկնածուի՝ Հովհաննես Ղազարյանի՝ Գազի Հովոյի թեկնածությանը՝ Արգամ Աբրահամյանն ասաց, որ նրան մրցակից է համարում. «Ով որ մասնակցում է, բոլորին էլ մրցակից եմ համարում»,- ասաց Արգամ Աբրահամյանը հորեղբոր՝ Ջոնիկ Աբրահամյանի հուշումից հետո:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արտաշատի քաղաքապետի թեկնածու Արգամ Աբրահամյանը, ընտրական հանձնաժողով ներկայացրած եկամուտների հայտարարագրի համաձայն՝ այսօրվա դրությամբ 44 միլիոն դրամ եւ 75 հազար դոլար ունի։ Անդրադառնալով այն հարցին, որ մամուլում արդեն իսկ հրապարակվում է՝ հայտարարագրի մեջ ողջ ունեցվածքը նշված չէ, Արգամ Աբրահամյանն ասաց, որ ինչ կա, ներկայացրել է. «Հայտարարագրվել է իմ ունեցվածքն ամբողջությամբ, ինչ-որ իրանք ներկայացրել են, դրանք ավել բաներն են, իմ հետ կապ չունեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ