Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ Կառավարության նիստի ժամանակ բավականին ուշագրավ հայտարարություն է արել: Նա հղում կատարելով ինչ-որ միջնաժամկետ ծրագրից՝ ասել է, թե 2015 թվականի համար նախատեսվում է 1 տոկոս տնտեսական աճ: Բայց միևնույն ժամանակ վարչապետն ասել է. «Ես համոզված եմ, որ լինելու է առնվազն 2-3 տոկոս տնտեսականաճ»:

Այսինքն՝ պաշտոնական բոլոր կանխատեսումներով, այդ թվում Հովիկ Աբրահամյանի անձնական համոզմունքով եւս, այս տարվա տնտեսական աճը «2015 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով նախատեսված 4,1 տոկոսից ցածր է լինելու: Սակայն առավել ուշագրավ են վարչապետի հետեւյալ խոսքերը. «Նման դատարկ խոսակցություններին պետք է վերջ տրվի, այն, որ տնտեսական անկում ենք ունենալու: Որոշ քաղաքական գործիչների եւ քաղաքական ուժերի այն ցանկությունը, թե Կառավարությունը կձախողվի և տնտեսական անկում կարձանագրվի, չի իրականանալու»:

Այլ կերպ ասած՝ Հովիկ Աբրահամյանը կամաց-կամաց «բռնում է» իր նախորդի` Տիգրան Սարգսյանի ճամփան: 2008-ի աշնան վերջին, երբ ողջ աշխարհին համակել էր միջազգային տնտեսական ճգնաժամը, բոլորը նախազգուշացումներին, որ այն շուտով նաեւ Հայաստան կհասնի, Տիգրան Սարգսյանը պատասխանում էր «մուննաթով», թե տնտեսական ճգնաժամի մասին չպետք է խոսել, որպեսզի այն Հայաստանը շրջանցի:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ