Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը մի ամբողջ գիտահանրամատչելի դասախոսություն, իսկ ավելի ճիշտ քարոզ կարդաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի գլխին:

Հարցին, թե ինչպես է լինում, որ ՀՀ գլխավոր դատախազը հայտարարում է, թե «մարտի մեկի» գործը չի բացահայտվել, իսկ Աղվան Հովսեփյանն էլ ընդհակառակը՝ որ «Մարտի մեկը» բացահայտված է, Գեւորգ Կոստանյանը պատասխանել է.

«Այստեղ տեսակետների մասին չի խոսքը, սա քրեական դատավարության մեջ գրված է (դա ոչ էլ իմ կարծիքն է): Օրենքով մի կանոն կա, մի քիչ փորձեմ հանրամատչելի բացատրեմ: Եթե քրեական գործով ամեն ինչ բացահայտված է, ապա մի քանի հնարավորություն ունես: Հնարավորություն ունես առաջին՝ գործը կարճես, եթե հանցագործության մասին խոսք չկա, եթե ամեն ինչ բացահայտված է, եւ բոլորը հայտնաբերված են:

Երկրորդ տարբերակով գործը պետք է ուղարկես դատարան: Եվ երրորդ տարբերակ, եթե դու ամեն ինչ բացահայտել ես, բայց քրեական պատասխանատվության ենթարկված անձը հայտնաբերված չէ, գործը կասեցնում ես: Այսինքն երեք տարբերակ կա օրենքով, ում կարծիքը, ու տեսակետն ուզում է լինի, եւ որեւէ մեկը հեծանիվ չի կարող հայտնաբերել այդտեղ:

Եթե այս երեք որոշումներից մեկը կայացված չէ, այսինքն օբյեկտիվության, լրիվության, բազմակողմանիության սկզբունքը դեռեւս ապահովված չէ: Կրկնվեմ, եթե այս երեք սկզբունքներն ապահովվում են, ապա միայն այդ երեք որոշումներից մեկն է հնարավոր կայացնել, չորրորդ որոշում՝ կլինի դա որեւէ մեկի տեսակետ, կամ չտեսակետ, կամ կարծիք, չի կարա այդպես լինի: Գրքի մեջ անգամ գրված է այն, ինչ որ ես ասում եմ»:

Գեւորգ Կոստանյանի պատասխանից հետո մեր մեջ օրինական հարց է առաջանում. ինչո՞ւ աշխատանքից չենա զատում Աղվան Հովսեփյանին: Որովհետեւ Գեւորգ Կոստանյանի պատասխանից եւս մեկ անգամ հաստատվում է, որ Աղվան Հովսեփյանը չի տիրապետում քրեական, քրեադատավարական նորմերի այբուբենին: Եվ ի՞նչ, ամեն անգամ իրեն պետք է այդպես մանրամասն բացատրեն: Այդ դեպքում՝ ՀՀԿ-ի տատին էլ կարող է ՀՔԾ նախագահ դառնալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ