Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկվա լրահոսը հեղեղված էր լուրերով, թե ինչպես է այս կամ այն պաշտոնյան որեւէ դպրոց գնացել, մասնակցել «Վերջին զանգի» միջոցառմանը: Բնականաբար, ընտրված դպրոցները բոլորը լավ կահավորված եւ գեղեցիկ զարդարված էին: Իսկ Հայաստանի մի շարք գյուղերում երեկ վերջին զանգ չեն նշել, որովհետեւ ոչ շրջանավարտ ունեն եւ ո՛չ էլ դպրոց: Պաշտոնյաները գուցե այդ գյուղերն այցելեին: Ասենք՝ Սյունիքի մարզի Շրվենանց գյուղը, նախկինում ունեցել է 400 աշակերտ, այժմ դպրոցը փակվել է: Արմավիրի մարզի Կողբավան, Արագածոտնի մարզի Օթեւան համայնքները արդեն մի քանի տարի է՝ դպրոց չունեն: 

Շիրակի մարզի Լեռնագյուղ համայնքը 14 տարի է՝ ո՛չ դպրոց ունի, ո՛չ էլ աշակերտ: «Ծերերն են մնացել գյուղում, իսկ երիտասարդներն էլ քաղաքից չեն գալիս գյուղ: Այս տարի գյուղապետարանի հաշվապահն է երեխա ունեցել, հեսա մեծանա, հասնի դպրոցական տարիքի, գյուղից կգնա: Դրսից բերած հարս է, դեռ մնում է գյուղում: Էրեխեքը մեծանան, ինքն էլ կէրթա»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է Լեռնագյուղի գյուղապետ Հմայակ Մարտիրոսյան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ