Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, պարզվում է, չի ցանկանում հետեւել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրինակին եւ դատի տալ գործարար Փայլակ Հայրապետյանին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Կճոյանն ասել է, թե ինքը հոգեւորական է, եւ իր «հասկացողությունը» տարբերվում է: Մյուս կողմից՝ Տիգրան Սարգսյանի մոտեցումն էլ առաջ այլ է եղել:

Փայլակ Հայրապետյանը երկու տարի շարունակ գոռում-գոչում է, որ Տիգրան Սարգսյանը եւս առնչություն է ունեցել իր գույքն իրենից խլելու պատմությանը, բայց այն ժամանակ նրա հայտարարությունները վարչապետ Տիգրան Սարգսյանը զրպարտություն չէր համարում, իսկ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը համարում է:

Իհարկե, բացառված չէ, որ ԱՄՆ-ում ապրելու արդյունքում են Տիգրան Սարգսյանի «աչքերը բացվել», եւ նա հասկացել է, որ ուրիշի գույքը խլելու մեջ մեղադրվելը վատ բան է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ