Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Անշարժ գույքի կադաստրի հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա ապրիլ ամսին Երեւանում բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների թիվը, անցած տարվա ապրիլի համեմատ, նվազել է 29,4 տոկոսով:

Իսկ ամբողջ հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ գործարքների թիվը ապրիլին նվազել է 15.8 տոկոսով: Անշարժ գույքի շուկայում տիրող այս իրավիճակը արտացոլում է ՀՀ սոցիալ-տնտեսական ճգնաժամային իրավիճակը: Անշարժ գույքի նկատմամբ գործարքների թվի նման գահավիժում արձանագրվել է 2008-2009 թվականների ճգնաժամի ընթացքում: Հրապարակված այլ ցուցանիշները եւս ցույց են տալիս տնտեսության տխուր վիճակը:

Մասնավորապես կտրուկ նվազել են հիպոթեքային գործարքները: Անցած տարվա ապրիլի համեմատ այդպիսի գործարքների թիվը կրճատվել է 41.2 տոկոսով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ