Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Երեկվա երթը միավորել էր ոչ միայն հոսանքի սակագնի հերթական բարձրացման դեմ բողոքող, այլեւ ամենատարբեր առիթներով իրենց դժգոհությունն արտահայտող մեր համաքաղաքացիներին։

Մարդկանց փողոց դուրս հանող պատճառների մեջ կան, իհարկե, նաեւ օբյեկտիվ, իշխանությունների գործունեությունից կախում չունեցող հանգամանքներ։ Բայց կան նաեւ սուբյեկտիվ պատճառներ, երբ այս կամ այն պաշտոնյան ասես դիտավորյալ անում է ամեն ինչ՝ հասարակության դժգոհությունն ու զայրույթը հարուցելու համար։ Եվ նման «դիվերսանտները» քիչ չեն ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր իշխանության մեջ։ 
Վերցրու նրանցից շատերի պատգամավորական մանդատը կամ պաշտոնը, եւ մարդու փոխարեն կմնա դատարկ տեղ։ Հիշո՞ւմ եք Խոջա Նասրեդդինի պատմությունը։ 

Մի անգամ նա հնամաշ, պատռված խալաթով մտավ մի տուն, որտեղ հարսանիք էր, բայց դուրս վռնդվեց։ Հետո խոջան հարեւանից պարտքով խնդրեց ճոխ ասեղնագործած նոր խալաթ, որը հագին նորից գնաց այդ տուն։ Այնտեղ նրան ուրախությամբ ընդունեցին ու նստեցրին ամենապատվավոր տեղում։

Իսկ երբ փլավ առաջարկեցին, Նասրեդդինը սկսեց լցնել դա խալաթի գրպաններն ու միաժամանակ ասել. «Հյուրասիրվեք, խնդրեմ, հարգելի խալաթ»։ 

Իր տարօրինակ պահվածքը զարմացած տանտերերին նա բացատրեց հետեւյալ կերպ. «Երբ ես հնամաշ խալաթով էի, ինձ ուտելիք չտվեցին։ Նոր խալաթով համեղ փլավ են հյուրասիրում։ Ուրեմն հյուրասիրում են ոչ թե ինձ, այլ խալաթին»։

Այդ մարդիկ ոչ մի բան չեն կարողանում անել։ Լավագույն դեպքում՝ միայն երազել։ Սակայն իրենք իրենց մասին այդ մարդիկ անչափ բարձր կարծիքի են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ