Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելուց հետո որոշ տնտեսվարողներ սկսեցին Հայաստան ռուսական ալյուր ներկրել: Ռուսական ալյուրի ներկրման արդյունքում էականորեն նվազեց Հայաստանում վաճառվող ալյուրի գինը:

15 տարի է, ինչ Հայաստանում Ալյուրի գինը թելադրում է Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ՓԲԸ-ի Բաղրամյանի ալրաղացի գործարանը: Տարեսկզբին այդ գործարանը 50-կիլոգրամանոց մեկ պարկ ալյուրը վաճառում էր 29,2 դոլարով, իսկ Ռուսաստանից ալյուրի ներկրումից հետո Ալեքսանյանը առաջին անգամ մրցակցության արդյունքում ստիպված էր ալյուրի գինն աստիճանաբար իջեցնել մինչեւ 22 դոլար:

Սակայն Սամվել Ալեքսանյանը գտել է Ռուսաստանից Հայաստան Ալյուրի ներկրումներն արգելելու եւ իր ապրանքը մենաշնորհային գնով վաճառելու հնարավորությունը: Այն անհատները կամ ընկերությունները, որոնք մի քանի անգամ Ռուսաստանից ալյուր են ներմուծել Հայաստան, հայտնվել են ստուգող կազմակերպությունների տեսադաշտում:

«Ընդամենը երկու բեռնատար ալյուր եմ ներկրել Հայաստանում, ու դրանից հետո Հայաստանում որքան ստուգող կազմակերպություն գիտեք՝ հետաքրքրվել է ինձնով՝ սկսած հարկայինից, վերջացրած սննդի անվտանգության տեսչությունով, սանէպիդկայանով: Կազմակերպություններ կան, որոնց անուններն առաջին անգամ եմ լսում, եկել են, թղթաբանությունը ստուգել, ալյուրից փորձանմուշներ վերցրել: Եթե մի պարկի մեջ հազար դրամ եկամուտ պետք է ունենայի, այնքան են զզվեցրել, որ որոշել եմ ոչ ալյուր բերել, ոչ էլ անցավ գլուխս ցավի տակ դնել»,-մեզ ասաց ալյուրի ներկրում իրականացրած անհատ ձեռներեցներից մեկը:

Նա վստահ է, որ այդ կազմակերպություններն ուղղորդվում են Ալեքսանյանի կողմից, որովհետեւ տեղեկություններ ուներ, որ Ռուսաստանից ալյուրի ներկրումների հետեւանքով նրան պատկանող գործարանն սկսել էր կամ չաշխատել, կամ աշխատել ոչ նախկին բեռնվածությամբ:

Մեր զրուցակիցն ասաց, որ ինքն ալյուրը հացի արտադրամասերին վաճառել է ավելի էժան, քան վաճառում էր Ալեքսանյանի ընկերությունը, եւ արդյունքում ալյուրի ու հացի գինը նվազում էր:

Երբ ալյուր ներկրողները կանգնել են անհաղթահարելի խնդիրների առջեւ, Ալեքսանյանը սկսել է կրկին բարձրացնել ալյուրի գինը: Առաջին քայլն արված է. 20 կգ-անոց ալյուրի պարկը նախկին 22-ի փոխարեն այժմ վաճառվում է 23 դոլարով: Հացի արտադրամասերի սեփականատերերը տեղեկություններ ունեն, որ թանկացումը շարունակական է լինելու, եւ առաջիկայում սպասում են ալյուրի գնի նոր թանկացում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ