Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Աբովյանի քաղաքապետի թեկնածու, նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանը Սերժ Սարգսյանից խնդրում է հանձնարարականներ տալ իրավապահներին՝ ապահովելու իր անվտանգությունը մինչեւ ընտրությունների ավարտը:

Նա չի բացառում հնարավոր ոտնձգությունները նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ հաշվի առնելով մրցակիցներից մեկի թիմի կողմից արմատավորված եւ Աբովյան քաղաքում առկա նախընտրական մթնոլորտը: Իսրայելյանը մեզ հետ զրույցում կոչ արեց աբովյանցիներին քվեարկել հանուն իրենց արժանապատվության՝ չվախենալով սափրագլուխներից, «անուշիկներից, յաշաներից ու բոռշ սարքող գեղամիկներից», ապա հավելեց. «Աբովյան քաղաքը օժիտ չէ, աբովյանցիներն էլ ստրուկ չեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ