«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Ազգային անվտանգության խորհուրդը թեեւ որպես պետական մարմին որեւէ լուրջ գործունեություն չի ծավալում, սակայն վերջինիս աշխատակազմը պետական բյուջեի հաշվին հսկայական ծախսեր է անում: Միայն ապրիլ ամսվա ընթացքում ԱԽ-ն մոտ 2 մլն 390 հազար դրամ է ծախսել ավտոմեքենաների վերանորոգման ծառայությունների դիմաց: 1.8 մլն դրամը վճարվել է «Գարանտսերվիս» ընկերությանը, 590 հազար դրամը՝ «Տոյոտա Երեւան» ընկերությանը: Բացի այդ, ապրիլին այս հիմնարկությունը ավելի քան 610 հազար դրամ է ծախսել է տպագրական աշխատանքների համար, պարզվում է՝ ԱԽ-ն իր աշխատակիցների համար պատվիրել է 80 հատ վկայական, նաեւ՝ սեւ գույնի անթափանց ծրարներ, թղթապանակներ եւ այսպես շարունակ:
Իսկ թե պետական կառավարման համակարգի համար ինչ դեր եւ նշանակություն ունի Անվտանգության խորհուրդը, որին պետական բյուջեից հսկայական գումարներ են տրվում, վկայում է այն փաստը, որ ուղիղ մեկ տարի է անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը թափուր է. մեկ տարի առաջ ԱԽՔ պաշտոնից Արթուր Բաղդասարյանը հրաժարական տվեց, եւ այս ընթացքում Սերժ Սարգսյանն այդպես էլ որեւէ մեկին չի նշանակել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում