Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժառանգություն» կուսակցության լավատեղյակ աղբյուրը մեզ փոխանցեց, որ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը գրեթե մեկ ամիս է՝ գտնվում է Արեւմտյան Հայաստանում: Ըստ ամենայնի, Հովհաննիսյանը Արեւմտյան Հայաստանում կմնա դեռ երկար ժամանակ եւ հնարավոր է՝ նույնիսկ մշտական բնակություն հաստատի այնտեղ:

Մեր հարցին՝ ինչո՞վ է զբաղված Հովհաննիսյանը Արեւմտյան Հայաստանում, մեր զրուցակիցը տարակուսած պատասխանեց. «Նա բազմաթիվ խնդիրներ ունի այնտեղ լուծելու, բայց առաջնահերթն, անշուշտ, Արեւմտյան Հայաստանի ազատագրումն է, որը մեր ազգի երազանքն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ