Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են թե որոշված է՝ օգոստոսին Դաշնակցությունը մաս կկազմի խորհրդարանական կոալիցիայի: ՀՅԴ-ն ոտքը դրել է մի կոշիկի մեջ՝ պահանջել է կրթության նախարարությունը, Սերժ Սարգսյանն էլ, ասում են, տեղի է տվել:

Հաջորդ մեծ «ճակատամարտն» ընթացել է սփյուռքի նախարարության «մատույցներում». այս դեպքում եւս, ըստ մեր «ասողների», որոշումը կայացվել է հօգուտ Դաշնակցության: Երրորդ պորտֆելը, որը կտրվի ՀՅԴ-ին, սոցապնախարարինն է:

Ի դեպ, հանգիստ չէ նաեւ Դաշնակցությունում. նախարարացուները շատ են, իսկ պորտֆելներն ընդամենը երեքն են ու հարգարժան դաշնակցականներն սկսել են միմյանց վրա «քար գլորել». Ամենաշատը «գլորում» են ՀՅԴ երիտասարդ, ամենաակտիվ պատգամավոր Արծվիկ Մինասյանի վրա. մտածում են՝ նա անչափ ուշ է անդամակցել իրենց կուսակցությանը, ինչո՞ւ սոցապնախարարի պորտֆելը պետք է տան նրան:
Ի դեպ, ՀՅԴ-ն կունենա երկու փոխնախարարի, երկու մարզպետի պորտֆել եւս»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ