Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Երկուշաբթի օրը Սերժ Սարգսյանին հանդիպած Արա Արշավիրովիչը մեկնել է Մոսկվա այն հստակ որոշմամբ, որ անպայմանորեն հետ է վերադառնալու Հայաստան եւ միավորելու է քաղաքական դաշտը: Իր ստեղծելիք նոր կուսակցությունը նա կառուցելու է Արամ Գասպարի Սարգսյանի Դեմկուսի վրա, որին միանալու են նաեւ Ստեփան Դեմիրճյանի ՀԺԿ-ն ու էլի որոշ կուսակցություններ: Աբրահամյանը կարծում է, որ անելու է նույն ֆուրորը, ինչ ժամանակին արեց Ռուսաստանից այստեղ «ժամանած», այսօր բանտում գտնվող Արկադի Վարդանյանը:

Արա Աբրահամյանն իր քաղաքական բեմելը պատճառաբանում է հետեւյալ կերպ. Սերժ Ազատիչն իմ լավ ընկերն է, քանի որ նախագահը որոշել է, որ վարչապետ չի դառնալու, նախագահ չի լինելու, Հանրապետական կուսակցությունից է ղեկավարելու քաղաքական դաշտը, ինչու ես եւս չունենամ իմ կուսակցությունը՝ հմտորեն շրջանցելով Սերժ Սարգսյանի՝ ԱԺ նախագահ դառնալու «հանգամանքը»:

Արշավիրովիչը նպատակ ունի վերցնել պառլամենտի մեծամասնությունը՝ ներկայացնելով հայաստանյան պրոռուսական դաշտը, կամ էլ դառնալ Աժ նախագահ կամ վարչապետ: Ու սա պարոն Աբրահամյանի ամբողջական «Մարշալ» պլանը չէ, նա պատրաստվում է, մեծամասնություն ունենալու դեպքում, հետ պտտել սահմանադրական փոփոխությունները, եթե խորհրդարանական կառավարման ընտրակարգն ընտրված լինի, եւ Հայաստանը կրկին դարձնել նախագահական երկիր:

Ռուսաստանաբնակ մեր աղբյուրին հարցրինք՝ իսկ Սերժ Սարգսյա՞նն ինչ կարծիք է հայտնել հանդիպման ժամանակ այս ամենի մասին: Ասել է՝ եթե քեզ համար այդ ամենն այդքան կարեւոր է, արա, բայց քո խաղերն ուրիշ երկրների «վրայով» մի սարքի. «էս երկու օրն Արա Արշավիրովիչը կհանդիպի ռուսական «բոսերի» հետ ու կիմանա, թե ինչ է անում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ