Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի հայտարարությունների համար քրեական գործը հարուցելու հարցը ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, սպառնացել էր հնարավորության դեպքում գլխատել ու բռնաբարել բոլոր նրանց, ովքեր բացասաբար են արտահայտվել պաշտպանության նախա րար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին. «Իրանք էդքան մեղք չունեն, ինչքան իրենց պապաները, պապաներին պետք է անպայման ճարվի եւ գլխատվի, անձամբ իմ ձեռքն էլ որ ընկնի, կգլխա տեմ: Կոչ եմ անում՝ վեր ընգնեն իրանց տեղը, Աստված մի արասցե, որ բռնեցի, հաստատ իրանք բռնաբարվելու են»:

Այս հայտարարությունից հետո՝ 2015թ հունիսի 3-ին, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց գլխավոր դատախազություն՝ պնդելով, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորի հայտարարությունները քրեորեն պատժելի են. «Շմայսի հարցով պետք է լուրջ զբաղվել: Հնարավոր չէ, որ հոգեպես առողջ մարդու բառապաշարում երկու բառից մեկը բռնաբարությունը լինի: Տվյալ դեպքում, մարդը թիրախավորված սպառնալիք է հղել պաշտպանության նախարարի եւ նրա կնոջ վերաբերյալ հասարակական կարծիքներ արտահայտողների նկատմամբ: Գտնում ենք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Ա. Մովսիսյանի կողմից արված կոչերն իրենց մեջ պարունակում են հանցագործության հատկանիշներ: 2015 թ. ապրիլին հարուցվել էր քրեական գործ ՀԽ անդամների նկատմամբ՝ ՀՀ ՔՕ 35-225-րդ հոդվածի հատկանիշներով, այն հիմքով, որ վերջիններս մտադրվել են զանգվածային անկարգություն հրահրել, եւ որը դիտվել է հանցագործության նախապատրաստություն, սույն դեպքում սպառնալիքը հնչեցվում է իշխանություն ունեցող անձի, ՀՀ ԱԺ պատգամավորի կողմից եւ առավել քան իրական է»:

Եվ, ահա, հաղորդումից անցել է 14 աշխատանքային օր, եւ «Ժողովուրդ»-ը ՀՀ գլխավոր դատախազությունից փորձեց ճշտել՝ արդյոք իրավապաշտպանի հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցվե՞լ է, թե ոչ: ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից մեզ հայտնեցին. «Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Ա. Մովսիսյանի կողմից գլխատելու եւ բռնաբարելու սպառնալիքներ տալու մասին ԶԼՄ-ների հրապարակումները, ինչպես նաեւ՝ Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի գրությունը ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչության կողմից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ համապատասխան ընթացք տալու համար»:

Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պատգամավորը հրավիրվի ՀՔԾ՝ բացատրություն տալու, եւ դրանից հետո քննիչները կորոշեն՝ հարուցե՞լ քրեական գործ Մովսիսյանի նկատմամբ, թե՞ մերժել այն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ