Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրեն Եվգենի Բիբինը կարծես թե մի քիչ «կռված են»: Վերջինս ջղային նամակ է ուղարկել Նազարյանին, որի իմաստն այն է, որ եթե հանկարծ էլեկտրաէներգիան չթանկանա 17 դրամով, ինչպես որ ինքն է պահանջում, նա՝ Բիբինը, ընդհանրապես մեր բոլորի լույսերը կանջատի: Որովհետեւ, ըստ ՀԷՑ-ի տնօրենի, հայտում ներկայացված իր բոլոր թվերն ավելի քան հիմնավոր են: Նազարյանն էլ հանձնաժողովի երեկվա նիստում, որի ժամանակ որոշվեց էլեկտրաէներգիան թանկացնել շուրջ 7 դրամով, Բիբինի այդ մոտեցումն անվանեց «շանտաժ»:

Քանի որ մենք՝ հայաստանցիներս, բավականին կասկածամիտ ենք դարձել, շատերիս մոտ, հավանաբար, ենթադրություն է ծնվում, որ այդ ամենը խաղ է: Որ Բիբինի ուզածը հենց 7 դրամն է, եւ նա շատ էլ գոհ է այսօրվա որոշումից:

Եթե իշխանությունը ՀԷՑ-ի հետ «խաղերի մեջ» չի, ապա Հայաստանի իրավապահ մարմինները կստուգեն, թե որտեղ են կորել այն ներդրումները, որոնք այդ ընկերությունն իբր արել է, որքանով են հիմնավորված այդ ընկերության՝ տարածքների եւ մեքենաների վարձակալության ծախսերը, որոնք արտացոլվել եւ հրապարակվել են վերջին հայտում: Կամ, օրինակ, ինչպես է պատահել, որ ՀԷՑ-ի բեռնատարները երեք օրը մեկ վերանորոգվել են Աբովյան քաղաքում միեւնույն անհատ ձեռներեցի մոտ, ինչն ընկերության վրա, ըստ փաստաթղթի, նստել է տարվա կտրվածքով 57 միլիոն դրամ։

Եթե այդ բոլոր քայլերն արվեն, ապա կցրվեն մեր կասկածներն առ այն, որ ՀԷՑ-ի եւ պետական մարմինների միջեւ «խոսացած խաղ» է գնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ