Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Ուկրաինայի Խարկով քաղաքից հեռախոսային ահաբեկիչների Dillinger team խումբը «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, գործարար Սամվել Կարապետյանին ֆինանսական պահանջներ է առաջադրել:

«Մեր պայմաններն են՝ 100 բիտքոին + ամեն շաբաթ 20 բիտքոին»,-ասել են խմբի անդամները: Այսպիսով՝ Կարապետյանից պահանջում են 23,8 հազար դոլարի համարժեք գումար, իսկ վճարելուց հրաժարվելու դեպքում՝ ամեն շաբաթ մեկնարկային գինը կավելանա 4700 դոլարով:

Գործի ընթացքին քաջատեղյակ աղբյուրն էլ երեկ մեզ ասաց, որ ահաբեկիչներն «ականապատել են» ոչ միայն Ս. Կարապետյանին պատկանող «ՌԻՈ» սուպերմարկետները, այլեւ ռուսական մի շարք այլ առեւտրի կենտրոններ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ