Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ-ում կառավարության ներկայացրած «Ակցիզային օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» նախագծի քվեարկության ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ՀՀԿ-ականներին ու ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին հորդորեց դեմ քվեարկել, ինչին վերջինս չհամաձայնեց՝ ասելով, թե օրինագծի երկրորդ ընթերցումը հետաձգել են աշնանը, եւ այդ ընթացքում կարող էին շահագրգիռ քննարկումներ անցկացնել ու որոշակի փոփոխություններ մտցնել նախագծում:

Բիշարյանը՝ դժգոհ Գալուստ Սահակյանի մերժումից, 20 րոպե ընդմիջում վերցրեց: Դահլիճից դուրս գալուց հետո ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, սպառնաց ՕԵԿ-ին, թե այդ 20 րոպեն ձեր վրա թանկ կնստի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ