Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. Մունիսի 20-ին կայացել է հերթական էլիտար հարսանիքը, Մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի որդին ամուսնացել է շախմատիստ Վանիկ Զաքարյանի թոռնուհու հետ, հարսանիքի քավորն էլ Բակ Սահակյանն է եղել: Արարողությունը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, կայացել է Արմեն Ավետիսյանին պատկանող Ծաղկաձորի Golden palace համալիրում:

Հենց այդ հարսանիքին երգելու համար են օրեր առաջ ԱՄՆ-ից Հայաստան եկել Ձախ Հարութը, ռուս երգչուհի Վալերիան:

Բացի դրսից եկած աստղերից՝ հարսանիքին ելույթ են ունեցել նաեւ հայ շոու բիզնեսի ներկայացուցիչներ՝ երգիչներ Արման Հովհաննիսյանը, Թաթան եւ այլք: Ի դեպ, Վալերիան եւ Արման Հովհաննիսյանը նաեւ դուետով են հանդես եկել՝ կատարելով «Вера в любовь» երգը:

Հարսանիքին ներկա են եղել նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նախարարներ, պատգամավորներ, գեներալներ Մանվել Գրիգորյանը եւ Սեյրան Սարոյանը, բացակայել է միայն ԱԺ նախագահը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ