Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի տնտեսությունում ստեղծված իրավիճակն այնքան ծանր է, որ գործադիրն ընդամենը մեկ շաբաթ առաջ ստորագրված 205 միլիոն եվրո վարկի համաձայնագիրը փորձում է օր առաջ ՀՀ ԱԺ-ում վավերացնել՝ նույնիսկ օրենսդրությունը ոտնահարելու ճանապարհով: Նշենք, որ հունիսի 16-ին ստորագրված համաձայնագրով Գերմանիայի Կառավարությունը ՀՀ Կառավարությանը խոստացել էր վարկ տրամադրել: Ու եթե մոտ տասը օր հետո սկսվեր նշված գործընթացը, ապա օրենսդրությունը խախտելու անհրաժեշտություն չէր առաջանա: Բայց, ինչպես երեւում է, ՀՀ Կառավարությունը նույնիսկ տասը օր սպասելու ժամանակ չունի:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ վարկը հատկացվելու է կոնկրետ ծրագրեր իրականացնելու համար, եւ Կառավարությունն այդ գումարները չի կարողանա իր հայեցողությամբ տնօրինել: ՀՀ Սահմանադրական դատարանն էլ ստիպված է եղել կոպտորեն խախտել «ՍԴ մասին» ՀՀ օրենքի դրույթները: Շաբաթ օրով ՍԴ-ն աշխատակարգային նիստ է հրավիրել, իսկ հունիսի 22-ին ՍԴ նիստ նշանակել: Բացի այդ, որոշման մեջ նշված չէ, թե ստացվելիք վարկն ինչի վրա է ծախսվելու

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ