Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես տեղեկացնում են մոսկովյան մեր աղբյուրները՝ Գեւորգ Կոստանյանին չեն կանչել Մոսկվայում տեղի ունեցած մեծահարուստ-միլիոնատեր Ավագումյան Կամոյի որդու հարսանիքին, եւ դա այն դեպքում, երբ վերջինս փաստացի Հայաստանի Գլխավոր դատախազության ներկայացուցիչն է ՌԴ դատախազությունում: Բայց քանի որ նրան նշանակել է Աղվան Հովսեփյանը, վերջինիս եւ Գ. Կոստանյանի հարաբերություններն այն չեն, նա հրավեր չի ստացել, ինչը թեականություններ է առաջացրել դատախազությունում:

Ի դեպ, նույն աղբյուրի փոխանցմամբ, հարսանիքի ժամանակ Արա Աբրահամյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ զրույց է տեղի ունեցել. «Արա, վերջը որոշեցիր մտնել քաղաքականություն, հա՞»: Արա Աբրահամյանը լայնալիճ ժպտացել է: Էլ ավելի «լայնալիճ» է եղել Սերժ Սարգսյանի հորդորը. «Խորհուրդ չեմ տա, 2 տոկոսից ավել չես ստանա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ